Եթե ՌԴ-ի խնդիրը կայունություն ապահովելն է, կանի դա՝ խաղաղապահներով, զորատեսակներով․ մանդատ չունենալը խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս պետք է վերջ տրվի Արցախի շրջափակմանը։

-Այդ հարցին պատասխանելու համար պետք է մի քիչ ավելի խորքից գալ, հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ իրավիճակը հասավ այսպիսի կրիտիկական կետի, և պայմանական ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հետ կապված քննարկումները վերածվեցին Արցախում ապրող 120 հազար մարդու կյանքի կռվին։ Հստակ գնահատական տալու համար պետք է հասկանալ՝ ո՞ր կետում էինք և ո՞ւր հասանք։ Պետք է արձանագրենք, որ ստեղծված իրավիճակին նախորդել էին 44-օրյա պատերազմը, ՀՀ-ի և Արցախի նկատմամբ 5 հարձակումներ, որոնցից ծանրագույնը  սեպտեմբերին էր, երբ զոհեր և կորուստենր ունեցանք։ Փաստացի իրավիճակը հետևանքն էր ՀՀ իշխանությունների վերջին չորսուկես տարվա վարած քաղաքականության, գործունեության ու անգործության, որը բերեց այն կետին, երբ  քննարկվում են Արցախի հետ կապված հարցի հանգուցալուծման վատ և վատագույն սցենարները։

Եթե խոսենք հանգուցալուծումից, կա մի քանի բաղադրիչ․ առաջինը միջազգային դերակատարների հետ արդյունավետ աշխատանքն է, նախ՝ ՌԴ-ի, ապա նաև միջազգային հանրության հետ։ Երկրորդ բաղադրիչը ՀՀ իշխանությունն է՝ իր քաղաքականությամբ։ Երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է՝ մենք նույնիսկ Հայաստանը չենք կարողանում պաշտպանել, Արցախն ինչպե՞ս պաշտպանենք, կամ հայտարարում է, որ միջազգային տեսանկյունից ԼՂ-ն Ադրբեջան է, ապա այս պայմաններում միջազգային հանրության տեսանկյունից դու պետություն ես, որն արձանագրել է՝ «Արցախն Ադրբեջան է»։ Երրորդ բաղադրիչը պետության պատրաստվածությունն է հնարավոր ճգնաժամային իրավիճակներին․ սա կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ երբ քո դեմ ագրեսիա է իրականացվում, հնարավորություն ունենաս ճկուն գործելու, հակազդելու և իրավիճակին համարժեք գործելու։ Այն, ինչը պետք է մեզ համար լիներ առաջնահերթություն, գոյություն չունի, և այս պայմաններում Ադրբեջանը գնում է մաքսիմալ ճնշումների ճանապարհով, իսկ Հայաստանից համարժեք պատասխան չկա։

-Դուք բաց թողեցիք հավանական սցենարներից մեկը՝ ռազմական միջամտությունը։ «Հայաստան» խմբակցությունից ձեր գործընկերներն անգամ այդ սցենարն են բարձրաձայնել, որ ընդհուպ այդպիսի քայլերի պետք է գնալ։ Դուք համաձա՞յն եք այդ սցենարի հետ և դրա հետևանքներն արդյո՞ք հաշվարկել եք։

-Այս իրավիճակում բնական է և՛ Ձեր հարցադրումը, և՛ ռազմական սցենարի քննարկումը, որովհետև կարող ենք ունենալ իրավիճակ, երբ չլինի այլ ճանապարհ, քան ռազմական գործողությունները։ Կա երեք տարբեևրակ՝ կա՛մ Ադրբեջանը նաև իրականացնում է ուժի կիրառում և փորձում է վերջնականացնել կապիտուլյացիան, կա՛մ ՀՀ-ն, որը պետք է ունենա Արցախի անվտանգությունն ապահովելու առաքելություն, ստիպված գնում է ճանապարհի ուժային բացման տարբերակով և ուժի կիրառման ներքո ստիպում Ադրբեջանին՝ բացել ճանապարհը, կա՛մ էլ ՀՀ-ն  «շանտաժի» ենթարկելով միջազգային այն դերակատարներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության ապահովմամբ, գնում է հանգուցալուծման։

-Այսինքն՝ ՀՀ-ն պետք է դնի՞ այս հարցը՝ եթե դիվանագիտական, քաղաքական մեթոդներով չեք կարողանում, ապա մենք կարող ենք սուր քայլերի գնալ։

-Կարծում եմ, որ դա ծայրահեղ տարբերակն է և ամենավերջինը։ Պետք է անել առավելագույնը և քաղաքական, դիվանագիտական ճնշման ու միջազգային դերակատարների աջակցությամբ խնդիրը կարգավորել։ Եթե կհասնենք մի կետի,  որտեղ արցախցիների սովամահությունը կդառնա առօրյա խնդիր, ապա պետք է գնանք ռազմական ճանապարհով։ 1990-ականներին էլ ստիպված գնացել ենք այդ ճանապարհով։ Եվ պետք է այդ ճանապարհով գնալ նաև այն պատճառով, որ հաջորդ անգամ այդ նույն մեթոդն ադրբեջանցիները կիրառելու են ՀՀ մարզերի նկատմամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան