Թուրքիան ընդլայնում է անձանց ցուցակը, որոնց արտահանձնումը պահանջում է Շվեդիայից

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Անձանց ցուցակը, որոնց Թուրքիան պահանջում է Շվեդիայից արտահանձնել, շարունակում է աճել։ Այս մասին հայտնում է Sveriges Radio, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցն ուսումնասիրել է թուրքական մամուլում հրապարակված անունները, որոնց Թուրքիան պահանջում է հետ վերադարձնել։

Երկար ժամանակ թուրք քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները նշում էին 33 անձանց անուններ, որոնք ենթակա են արտահանձնման։ Այժմ հրապարակված նյութերում հայտնվել է ևս 42 անձ։ Այդ անձանց մեծ մասը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների գործունեության մեջ ներգրավվածության համար։ Այդ անձանց ցուցակից 16 մարդ մեղադրվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, 12-ը՝ Գյուլենական շարժման, 7-ը՝ տարբեր ձախակողմյան խմբավորումների հետ կապերի համար, և միայն 7-ն է մեղադրվում քրեական հանցագործությունների մեջ։

Արտահանձնման հարցը սրվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացնելու հետ կապված, երբ Թուրքիան հայտարարեց, որ իր համաձայնությունը կտա նրանց անդամակցությանը միայն այն պայմանով, որ իրեն հանձնեն իրենց տարածքում թաքնված «հանցագործներին»։

Հավելենք, որ Շվեդիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 19-ին արգելափակել էր վտարանդի թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնման գործընթացը։ Դատարանը նշել էր, որ «մի քանի խոչընդոտներ» կան անգլալեզու Today’s Zaman օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին հետ ուղարկելու համար, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու փորձին մասնակցելու մեջ։ Ըստ դատարանի՝ Քենեշին ուղղված մեղադրանքներից մի քանիսը Շվեդիայում հանցագործություններ չեն համարվում, ինչը գործի քաղաքական բնույթի և Շվեդիայում նրա փախստականի կարգավիճակի հետ մեկտեղ՝ անհնար է դարձրել արտահանձնումը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել էր այս որոշումը։

Էմմա Չոբանյան