«Օգնեն, որ արցախցի երեխաները լիարժեք սնունդ ունենան»․ բազմազավակ ընտանիքի ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Խաչատրյանների բազմազավակ ընտանիքն արդեն 10-րդ օրն է՝ փորձում է հարմարվել արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Տարբեր տարիքի երեխաների նախասիրություններն ու կարիքներն էլ տարբեր են: Դրանք բավարարելու հնարավորություններն օր օրի պակասում են:

«Կարտոֆիլի պակասը շատ ունենք, որ չկա բալիկների համար։ Որ խանութ գնում ենք, չկա։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքից՝ շաքարավազ, ալյուր և մի քանի այլ բաներ, որ չկան: Կխնդրեի, որ ԿԽՄԿ-ի միջոցով օգնեն, ու արցախցի երեխաները ունենան լիարժեք սնունդ»,- ասում է ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

Որ շրջափակման մեջ հայտնված Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է, շատերն են ասում են, այս ընտանիքում դա զգում է յուրաքանչյուրը: Խաչատրյանների ընտանիքում երեխաներից 2-ը մանկական ուղեղային կաթված ունեն:

Ընտանիքի հայրն այս պահին մտահոգված է ամենակենսական հարցերով: Եղանակային անբարենպաստ պայմաններում, երբ գազամատակարարումը խափանումներով է, փայտի վառարանն է օգնության հասնում:

Հակառակ ստեղծված դժվարություններին՝ հավատում են, որ Ամանորին հրաշքներ լինում են: Տոնածառը զարդարել ու սպասում են Ձմեռ պապի այցին․ գիտեն՝ քանի դեռ ճանապարհը փակ է, նա էլ չի կարող գալ:

Հերթական անցնող օրվա հետ Արցախը Հայաստանին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ, հրաշքներին հավատացող երեխաների երազանքները՝ անկատար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Ավանեսյան