Ալբանիան Թուրքիայից երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է գնել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ալբանիան թուրքական արտադրության երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է գնել։ Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլը ծառայությանը։

Չի նշվում, սակայն, թե ալբանական կողմը որքան է վճարել անօդաչու թռչող սարքերի համար, որոնք կրում են թեթև, լազերային կառավարվող ռումբեր: Գործարքը ստորագրվել է երեքշաբթի։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ասել է, որ անօդաչուները զինված կլինեն և պատրաստ պայքարի, որը, հուսով է, «երբեք չի լինի»։ Դրանք նաև օգտագործվելու են երկրի տարածքի՝ թմրանյութերի տնկման, հրդեհների, ջրհեղեղների և ցանկացած ահաբեկչական գործունեության վերահսկման համար։

«Բայրաքթար» ընկերությունն ալբանացի 30 զինվորականների է պատրաստելու օդային հսկողության և շահագործման համար։ Նրանք կգործեն Կուչովայի ավիաբազայից, որը գտնվում է մայրաքաղաք Տիրանայից 80 կիլոմետր հարավ։ Օդային բազան վերանորոգվում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի օդային մատակարարման գործողություններին, նյութատեխնիկական ապահովմանը, օդային ոստիկանությանը, ուսուցմանը և վարժանքներին:

«Մենք Ալբանիայի հետ արտահանման պայմանագիր ենք ստորագրել՝ մի երկրի հետ, որի կողքին քայլել ենք դարեր շարունակ և կիսում ենք ամուր պատմական, մշակութային և հումանիտար կապեր»,- ասել է թուրքական ընկերության սեփականատեր Հալուք Բայրաքթարը՝ հավելելով, որ անօդաչուներ են վաճառել արդեն 27 երկրի։

Էմմա Չոբանյան