Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները դժգոհել են ՄԱԿ-ի ԱԽ նիստում ելույթների կապակցությամբ

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով Լաչինի միջանցքն արդեն 10 օր արգելափակած ադրբեջանցի «ցուցարարներն» ու «էկոակտիվիտները» քաղաքական հայտարարություն են տարածել՝ դժգոհելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչած ելւոյթներից։

Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ «որպես ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ (միջանցքը փակած բոլոր ՀԿ-ը գործում են պետական կառույցներին կից)՝ մտահոգված են նրանով, որ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մի շարք երկրներ միակողմանի, կողմնակալ են եղել, քննարկումները չեն արտացոլել տեղում իրականությունը»։

«Անընդունելի է, որ Հայաստանը և Ֆրանսիան, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է, միակողմանիորեն չարաշահում են այս հարթակը, մոլորեցնում են միջազգային հանրությանը և իրականացնում կեղտոտ քարոզչություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ի դեպ, Ֆրանսիայից զատ՝ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու հասցեական կոչ են ուղղել մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Իռլանդիան, Նորվեգիան, սակայն Բաքվի քարոզչամեքենան իրեն հատուկ ոճով շարունակում է թիրախավորել Փարիզին։

Բացի այդ, ադրբեջանցիների հայտարարության մեջ կրկին անհիմն մեղադրանքներ կան Հայաստանի հասցեին։

Ալիևի ցուցարարները համառորեն շարունակում են նաև պնդել, թե, իբր, չեն փակել Լաչինի միջանցքն ու Արցախը չեն պահում շրջափակման մեջ։

Էմմա Չոբանյան