«Արգիշտի Ղազարյանը լքեց ԱԺ դահլիճը․դա հարգանքի բացակայություն է». Կոնջորյանը դատավորի թեկնածուի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:

Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը։ «Նկատի ունենալով, որ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը, իսկ դրանք մեկ քաղաքական ուժի կողմից կատարվող նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը»,- նշեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ընդդիմության բոյկոտին՝ նշեց, որ ընդդիմադիր պատգամավորների տրամաբանությունն անհասկանալի է․ «Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե ցանկանում եք, որ մեկ քաղաքական ուժի կողմից չլինի ընտրությունը, ապա կարող եք մնալ և կլինի 2 կամ երեք քաղաքական ուժի կողմից ընտրություն»։

Հայկ Կոնջորյանն անդրադարձավ նաև ԱԺ դահլիճից Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի հեռանալուն։ «Արգիշտի Ղազարյանը լքեց ԱԺ դահլիճը․ դա հարգանքի բացակայություն է ԱԺ ինստիտուտի նկատմամբ»,- ընդգծեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ թեկնածուն դեռևս պետք է եզրափակիչ ելույթ ունենար։

Մանրամասները՝ տեսանյութում։