Իրանը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու հարցը արագ կլուծվի

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը արագ կլուծվի։ Պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին ԻՍՆԱ-ի թղթակցի հարցին՝ Նասեր Քանանին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա»։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը վստահ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին։

Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից՝ Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցն արագ կլուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով։

Իր հերթին, ԻՍՆԱ-ն  գրում է, որ վերջին օրերին Լաչինի միջանցքի արգելափակումն առաջացրել է տարբեր երկրների արձագանքը, քանի որ կարծում են, որ այդ միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի տարածաշրջանի բնակիչների համար և խաթարում է խաղաղ կարգավորման գործընթացը։

Տաթև Ֆռանգյան