Պուտինը փորձում է պատերազմի համար «հավաքական պատասխանատվություն» ցուցադրել․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինայում պատերազմին վերաբերող այսօրվա զեկույցում բրիտանական հետախուզությունը գնահատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին այցը ռազմական շտաբ, որտեղ նա հանդիպել է բարձրաստիճան զինվորականների՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ դեկտեմբերի 16-ի հանդիպումը նախատեսված է եղել պատերազմի համար «հավաքական պատասխանատվությունը ցուցադրելու նպատակով»։

«Այս ցուցադրականությունը, հավանաբար, նպատակ ուներ Պուտինից հեռացնել ռազմական ձախողումների, մահացության բարձր մակարդակի և մոբիլիզացիայի նկատմամբ հանրային դժգոհության աճի պատասխանատվությունը: Հեռուստատեսային կադրերը, ամենայն հավանականությամբ, նպատակ ունեին նաև ցրելու սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, որ գեներալ Գերասիմովը հեռացվել է աշխատանքից»,- ասվում է զեկույցում:

Էմմա Չոբանյան