Քաղաքացիները բողոքում են, որ չեն կարողանում խաղադրույք կատարել․ ուրախալի է․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը։

Առաջարկում է սահմանել, որ տեսալսողական մեդիամիջոցների անվանումները չեն կարող նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների, որոնք վերջին 10 տարում զբաղվել են այդ գործունեությամբ, անվանումների կամ ապրանքային նշանների հետ:

«ԱԺ-ն առավելագույնս սահմանափակեց բույքմեյքերական գրասենյակների գործունեությունը, որոնք համատարած էին Հայաստանում, սահմանափակեց փողոցում առկա գովազդները՝ խաղամոլության վերաբերյալ, արգելեց այդ գովազդները հեռուստատեսությամբ և կայքերում, և հիմա քվեարկելու ենք, որ քողարկված գովազդը, ի դեմս հեռուստատեսությունների ու ռադիոանվանումների, չլինի։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո քաղաքացիները բողոքում են, որ չեն կարողանում խաղադրույք կատարել, դժվար է խաղադրույք կատարելը, ինչը ուրախալի է»,- նախագծի քննարկման ժամանակ նշեց ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով այն գործընկերներին, ովքեր զբաղվել են այս խնդի լուծմամբ։

«Մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, մնում է մեր քաղաքացիները հասկանան, որ այդ ուղին որևիցե լավ բանի չի բերի և ավելի ուշադիր և պատասխանատու վերաբերվեն իրենց, իրենց ընտանիքներին և իրենց աշխատած գումարներին»,- հավելեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։