Զորակցությունը հայտնում էինք ՌԴ խաղաղապահներին, բայց նաև պահանջում էինք․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Բոլորը

«Կա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ և կա Գորիս-Ստեփանակերտի մի փոքր հատված, որը կոչվում է Լաչինի միջանցք։ Այդ միջանցքը, մինչև նոր փոփոխությունները 10 կմ-ի չափ էր։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը 100 կմ-ի չափ է, և թուրքերը փակել են ճանապարհը ոչ թե Բերձորի մոտակայքում, այլ Ղարաբաղի ներսում, Շուշիի Քարին տակ հատվածում։ Լիսագորից սկսած արդեն որոշակի խնդիրներ կան, բայց թուրքերը հավաքվել և այդ վրանները դրել են Գորիսից բավականին հեռու՝ Շուշիի Քարին տակ հատվածում։

Հիմա դուք ի՞նչ եք ասում, այդ ամբողջ ճանապարհը Գորիսից Ստեփանակերտ, դա՞ է ռուսական վերահսկողության տիրույթը»,- այս մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստում նշեց  ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«5 կմ-ն այդքանի՞ն է ընդամենը վերաբերվում։ Եղծահող, որ գնում եք 5 կմ-ից այս կողմ է, թուրքերը նույն տրամաբանությամբ խփեցին, մտան Խծաբերդ, ասեցին 5 կմ-ից այն կողմ է։ Հիմա այս ելույթը կարող է մեջբերեն, ասեն ընդհամենը 5 կմ է, այսինքն՝ Գորիսից դուրս ես գալիս մինչև Ստեփանակերտ, ընդհամենը 5 կմ պետք է լինի։ Բա այդ հարցին ո՞նց եք անդրադառնալու։ Դա Լաչինի միջանցքը չէ, դա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Քարին տակ Շուշիի հատվածում է եղել, որի անվտանգությունն ապահովելը, եթե Հայաստանը շարունակում է պնդել, որ ինքը հանդիսանում է Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը, նաև Հայաստանի պարտականությունների մեջ է մտնում։

Հիմա ինչ ասում ենք, ասում եք՝ այս մասը ռուսներն են պատասխանատու։ Ասում ենք ո՞նց եղավ, որ Խրամորթի և Մառուխի հատվածում նման խնդիր եղավ, ասում եք՝ դե ռուսներն են պատասխանատու։ Եթե ամբողջը ռուսներն են պատասխանատու, բա մեր պատասխանատվությունը ո՞րն Ընդհամենը փող տա՞լը, այն էլ պարտքով։ Դա՞ է մեր պատասխանատվությունը»,- ասաց Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը ՌԴ խաղաղապահներին զորակցություն հայտնելուց բացի՝ պահանջում էր նաև գործուն քայլեր ձեռնարկելել․ «Իսկ զորակցություն հայտնել էինք, որովհետև եթե ռուսները նոյեմբերի 9-ին չմտնեին Ստեփանակերտ, ապա այնտեղ ադրբեջանցիներ կլինեին»։

Մանրամասները՝ տեսանյութում։