Factor TV-ն 2 մրցանակ ստացավ Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման մրցույթում

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Factor TV-ն այսօր երկու մրցանակ ստացավ Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունում:

Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանը «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում արժանացավ 1-ին մրցանակին՝ «Մարմնավաճառություն էի անում, գումարը տալիս իրան. տեցի կռուգում թրաֆիքինգի գործի հետքերով» նյութի համար:

Նույն անվանակարգի երկրորդ տեղում Factor TV-ի լրագրող Սաթենիկ Հայրապետյանի «Դոկումենտն է վերցրել, մերկացրել, ջուր է լցրել»․ թրաֆիքինգ՝ խոպանում փող աշխատելու չարված խոստումո՞վ» տեսանյութն է:

Անվանակարգի երկրորդ տեղի համար մրցանակ ստացավ նաև լրագրող Տաթևիկ Աբրահամյանը:

«Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում երրորդ կարգի մրցանակ չշնորհվեց. մասնագիտական ժյուրիի որոշումն էր:

«Տպագիր կամ էլեկտրոնային նյութեր» անվանակարգում երրորդ կարգի մրցանակ շնորհվեց լրագրող Արմինե Ավետիսյանին, երկրորդ կարգի մրցանակի արժանացավ լրագրող Սոնա Մարտիրոսյանը: Այս անվանակարգում էր մրցանակ չշնորհվեց 1-ին տեղի համար:

Նշենք, որ ամենամյա լրագրողական մրցանակաբախշությունը կազմակերպում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակն է՝ խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Այս տարի ժյուրիի կազմում էին ներկայացուցիչներ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, Աուդի-վիզուալ լրագրողների հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանը, Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, «Հետք» առցանց պարբերականի խմբագիր Լիանա Սայադյանը, թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը, «Ամքոր» հասարակական-բարեգործական կազմակերպության ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան: