«Դոկումենտն է վերցրել, մերկացրել, ջուր է լցրել»․ թրաֆիքինգ՝ խոպանում փող աշխատելու չարված խոստումո՞վ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
Բոլորը

Արամ Խաչատրյանն Արթիկից է։ Factor TV-ի տեսախցիկի առջև ցուցադրում է մի ցուցակ, որում շուրջ 2 տասնյակ անձանց անուններ են, և նրանց մի բան է միավորում։ Ըստ մեր զրուցակցի՝ նրանք բոլորը տուժել են  գործարար Կառլեն Գևորգյանի գործունեությունից։ Ասում է՝ տարիներ առաջ իրեն ու համագյուղացիներից շատերին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք է խոստացել, տեղափոխել այնտեղ, աշխատեցրել  բայց գումարը  մինչ այսօր չի վճարել։ Արամը Ռուսաստանի դաշնությունում ամենատարբեր աշխատանքներ է կատարել՝ շինարարությւոնից մինչև մեքենաների նորոգում ու վարորդություն։ Ըստ նրա՝ Կառլեն Գևորգյանը հիմա շուրջ 250 000 ռուբլի է պարտք։ Որդին, որ 3-րդ կուրսի ուսանող էր, գումարի բացակայության պատճառով թողել է ուսումը։ Որպես չվճարելու պատճառաբանություն Կառլեն Գևորգյանը վնասված մեքենան է մատնանշել։ Եթե իր դեպքում պատճառաբանությունը վնասված մեքենան է, ապա մյուսների դեպքում՝ ասում է կամ պատճառաբանություն չկա կամ դրանք անհեթեթ են։ Ավելին, նա պնդում է, որ շատերի ձեռքից նաև անձնագրերն է վերցրել։

«Մեկի դոկումենտն է վերցնում պահում, տանում դնում է դոշակի տակ, հետո ասում է` դու մտել սեյֆից գողացել ես, ծեծում էր, որ փողը չտա։ Սեփական բերդն է ընդեղ սարքել, մարդկանց չփլախցրել, սառը ջուր է լցրել», – պատմեց Արամ Խաչատրյանը։

Անձնագրերը հավաքելու, աշխատածի դիմաց չվճարելու դեպքերի մասին նաև Արագածոտնի մարզից Վարազդատն է պատմում։ Ըստ Վարազդատի՝ Գևորգյանն իրեն 180 000 ռուբլի է պարտք։ Ասում է՝ Ռուսաստանում  կեղծ փաստաթղթերով են աշխատել, որևէ օրինական փաստաթուղթ չի ձևակերպվել։

Կառլենը հիմա ՌԴ-ում է, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, խոսեցինք  եղբոր՝ Ֆրիդոնի հետ, որը Կառլենի համար աշխատուժ է ապահովել։ Վերջինս այս ամենը զրպարտություն որակեց։  

Ավելի վաղ, Factor TV-ին հարցում էր ուղարկել քննչական կոմիտե, որտեղից միայն տեղեկացրել էին, որ Վարազդատ Խաչատրյանը գործով տուժողի կարգավիճակ ունի, իսկ Կառլեն Գևորգյանը՝ որպես մեղադրյալ է ներգրավված։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ մանրամասներ չեն ներկայացվել։

Աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն, հարկադիր աշխատանք, մուրացկանություն, ստրկություն կամ ստրկությանը նմանվող վիճակ, այս բոլոր դեպքերը  մեկ բառով  անվանվում են թրաֆիքինգ։ Հայաստանի օրենսդրությամբ աշխատանքային թրաֆիքինգը որպես հասկացություն առանձնացված չէ։ 

«Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թ․ ամերիկյան զեկույցի համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ երկրորդ խմբի երկրների շարքում։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը լիովին չի իրագործել թրաֆիքինգի վերացման համար անհրաժեշտ նվազագույն քայլերը, սակայն զգալի ջանքեր է գործադրում դրա համար։ Այս ջանքերը ներառում են թրաֆիքինգի մեջ ներգրավված ավելի շատ անձանց քրեական հետապնդում և ավելի շատ զոհերի նույնականացում: 2014 թ.-ից ի վեր առաջին անգամ դատարանները վճիռ են կայացրել  աշխատանքային թրաֆիքինգի համար: Այնուամենայնիվ, կառավարությունը մի քանի առանցքային ոլորտներում չի կարողացրել իրականացնել նվազագույն չափանիշները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան