Օրենքը պետք է նախատեսի գաղտնի միջոցառումների գործողության շրջանակը․ Գենյա Պետրոսյանը ներկայացրեց ՄԻԵԴ չափանիշներն ու միջազգային փորձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի և Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ համատեղ՝ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողով է կազմակերպել։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը անդրադարձ կատարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափանիշներին՝ գաղտնի հսկողության միջոցների կիրառման բնագավառում, միջազգային փորձին, օրենքին համապատասխան միջամտությանը և անօրինական միջամտության դեմ արդյունավետ երաշխիքներին։

«Գիտենք, որ միջամտությունը մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին պետք է իրականացվի օրենքին համապատասխան, սակայն երբ խոսքը գաղտնի վերահսկողական միջոցների մասին է, օրենքին համապատասխան ձևակերպումը ենթադրում է նաև հստակ չափորոշիչներ, օրենքի որակին համապատասխանություն՝ իրավունքի գերակայության համատեղելիության տեսանկյունից, օրենքի հասանելիություն շահագրգիռ անձանց և մանրակրկիտ կանոնակարգումներ գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման հարցերով, ինչպես նաև իրավասու մարմինների հայեցողական լիազորությունների ուրվագծում։

Բացի դրանից՝ օրենքը պետք է նախատեսի անօրինական միջամտությունների դեմ երաշխիքների ցանկ։ ՄԻԵԴ-ի պրակտիկան ուրվագծում է այդ երաշխիքները․ մասնավորապես օրենքը պետք է նախատեսի գաղտնի միջոցառումների գործողության շրջանակը։

Միջոցառումների տևողությունը և դադրեցումը ևս հստակ պետք է արձանագրված լինի ներպետական օրենսդրությամբ։

Նյութերի պահպանման և ոչնչացման ընթացակարգերը ՄԻԵԴ-ի կողմից ուշադրության ենթակա հարցերի շրջանակում են ընդգրկված»,- նշեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։