Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում սրտաբանական կլինիկայում
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ 1-ին նախագահը բուժզննում է անցնում սրտաբանական կլինիկայում։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ.
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում»,- գրել է Մուսինյանը։