3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թ․ ընթացքում․ Սոցապնախարարություն

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե ինչ բարեփոխումներ են արվել կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում։

Հաղորդագրությունը՝ ստորև․

«2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով: Տարեսկզբից պարտադիր ժամկետայյին զինծառայողներին և նրանց ընտանիքներին տրվող կենսաթոշակները սահմանվել են 28,600 դրամ (25,600 դրամի փոխարեն), իսկ սեպտեմբերից՝ 31,600 դրամ։

2022 թվականի հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10 %-ի չափով հետվճար։ Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 50,000 քաղաքացի։

2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստները, խնամքի նպաստը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: Շահառուի ընտրությամբ կենսաթոշակներն ու նպաստները կարող են վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով միայն այն դեպքում, եթե լրացել է վերջինիս 75 տարին կամ ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ»։