ՌԴ-ն և Չինաստանը դեկտեմբերի 21-27-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Արևելաչինական ծովում

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Ռուսաստանն ու Չինաստանը դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովում գործնական հրթիռային և հրետանային կրակոցներով ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի ջոկատը ծով է դուրս բերվել Վլադիվոստոկից՝ մասնակցելու ռուս-չինական համատեղ ռազմածովային «Ծովային փոխգործակցություն-2022» զորավարժություններին, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուս զինվորականների խոսքով՝ զորավարժությունների ակտիվ մասի ընթացքում նախատեսվում է համատեղ հրթիռային և հրետանային կրակոցներ, ինչպես նաև համատեղ հակասուզանավային գործողությունների զարգացում՝ զենքի գործնական կիրառմամբ։

«Զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել ռազմածովային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, պահպանել խաղաղությունն ու կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների գործողությունները պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչին ի պատասխան՝ ՌԴ-ն ու Չինաստանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը և համատեղ վարժանքներ են անցկացնում։

Տաթև Ֆռանգյան