Մեծ Բրիտանիան Ուկրաինային 250 մլն ֆունտ արժողությամբ հրետանային զինամթերք կտրամադրի

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր մասնակցելու է Միասնական արշավային ուժերի (JEF) անդամ երկրների հանդիպմանը՝ նվիրված Հյուսիսային և Բալթյան տարածաշրջաններում ռուսական սպառնալիքին դիմակայելուն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանիայի վարչապետը կոչ է անելու JEF-ի ղեկավարներին 2023 թվականին պահպանել կամ գերազանցել Ուկրաինային աջակցության ներկայիս մակարդակը։ Մեծ Բրիտանիան հայտարարելու է, որ հաջորդ տարի Ուկրաինային մատակարարելու է 100,000 հրետանային սպառազինություն՝ 250 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ։ Լոնդոնը Ուկրաինային սպառազինության առաջատար եվրոպական մատակարարն է, ներառյալ՝ մի քանի հրթիռային կայաններ, իսկ վերջերս Կիևին նվիրաբերել է 125 զենիթային զենք:

Ռիգայում կայանալիք JEF-ի հանդիպմանը, որին մասնակցելու են Դանիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները, ելույթ է ունենալու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հանդիպման մասնակիցները քննարկելու են, մասնավորապես, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը։

Էմմա Չոբանյան