Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ կոմիտեի գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։

Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային առևտային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։

Միջազգային առևտային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.-ին: Հիմնվելով Միջազգային առևտրային պալատի հանձնաժողովների վրա՝ հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրել է իր կոմիտեները, որոնցից է Արբիտաժի և վեճերի այլընտրանքային լուծման կոմիտեն, ֆինանասաբանկային, թվային տնտեսության, ձեռներեցության և ՓՄՁ-ի, մտավոր սեփականության կոմիտեները։