Հայաստանում Չեխիայի դեսպանը հայտարարել է, որ ՌԴ-ն է պատախանատու Լաչինի միջանցքում փոխադրումների համար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, թե այն, ինչ հիմա կարող է անել Եվրամիությունը Լաչինի միջանցքի հարցում, համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է։

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանն է պատասխանատու այդ տարածքում փոխադրումների համար՝ հավելելով, որ հիմնական կողմը, որից պետք է հարցնել, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու հետո և ի՞նչ եք անելու, Ռուսաստանն է։

«Նրանք պայմանավորվել են, որ իրենք կապահովեն, որ այդ տարածքում միջանցքը բաց է լինելու և կպահպանվի խաղաղությունը», – ասել է Պիրունչիկը։

Դեսպանը շեշտել է, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում՝ հավելելով՝ «կծիծաղեր Ադրբեջանի պաշտոնական բացատրության վրա, թե դիվանագետ չլիներ»։

«Իհարկե՝ մի քիչ հիմար տեսք ունի, նկատի ունեմ՝ պաշտոնական բացատրությունը, որ դրանք բնապահպան ակտիվիստներ են և պատահաբար ձմռան սկզբին, երբ ձյուն է գալիս, երբ ցուրտ է․․․ եթե ես դիվանագետ չլինեի, կասեի՝ եկեք ծիծաղենք այս բացատրության վրա։ Մենք, իհարկե, չենք կարող ծիծաղել ստեղծված իրավիճակի վրա, քանի որ այն իսկապես 120 հազար մարդու ցրտի մեջ է թողնում, նրանք չունեն տարրական բժշկական կարիքներ հոգալու միջոցներ, ունեն մարդասիրական օգնության կարիք։ Դուք հարցրեցիք, թե ի՞նչ անել դրա դեմ, ի՞նչ է անում Չեխիան կամ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը։ Ինչպես գիտեք՝ Չեխիան Եվրամիության անդամ է, այսպիսով մենք աջակցում ենք Եվրամիության համատեղ գործունեությանը», – ասել է դեսպանը։

Չեխ դիվանագետը շեշտել է, որ միակ կենսունակ լուծման կամ երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանագրի պետք է հասնել միայն հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է Բաքուն փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար աղետ։

Էմմա Չոբանյան