Հյուսիսային Կորեան հայտարարել է լրտեսական արբանյակներ փորձարկելու մասին

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Հյուսիսային Կորեան հայտարարել է ռազմական հետախուզական արբանյակի փորձարկման վերջին փուլի ավարտի մասին։ Այդ ընթացքում փորձարկվել են պատկերների և տեղեկատվական տվյալների փոխանցման հնարավորությունները, գրում է հյուսիսկորեական պետական ՑՏԱԿ լրատվական գործակալությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ այդ տվյալների՝ արբանյակն ամբողջությամբ պետք է պատրաստ լինի 2023 թվականի ապրիլին։ Բացի այդ, հաղորդվում է փորձնական արբանյակով հրթիռի արձակման մասին, որը բարձրացել է մինչև շուրջ 500 կմ. Հյուսիսային Կորեայի մասնագետները ստուգել են գործիքների աշխատանքը տիեզերքում, ինչպես նաև փորձարկել արբանյակային պատկերներ։

Մեկ օր առաջ հարավկորեական զինվորականները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեայի՝ Կորեական թերակղզու արևելյան ափից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի Ճապոնական ծով։ Ենթադրաբար, այս տիպի հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել և Ճապոնիայի թիրախներին խոցելու համար բավարար տարածություն անցնել։

Իր հերթին, Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից նոր արձակված բալիստիկ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց այն կողմ։ Նրա խոսքով՝ դրանք թռել են մոտ 550 կմ բարձրության վրա և ունեցել են առնվազն 250 կմ հեռահարություն։

Նկատենք, որ Հյուսիսային Կորեան այս տարի արդեն ավելի շատ հրթիռներ է արձակել, քան երբևէ. Փհենյանը տարեսկզբից ավելի քան 50 հրթիռային փորձարկում է իրականացրել։ Բացի այդ, մեծանում են մտավախությունները, որ Հյուսիսային Կորեայի ավտորիտար ռեժիմը, որը գտնվում է միջազգային մեկուսացման մեջ, կարող է կրկին միջուկային փորձարկումներ իրականացնել 2017 թվականից ի վեր առաջին անգամ։

Տաթև Ֆռանգյան