Երեխաները կաթ չունեն, տակդիր չունեն, սննդամթերիք պակասուրդ կա․ Թագուհի Թվմասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Բոլորը

Մինչ այս պահն Արցախի կենսական ճանապարհը փակ է, և շարունակում են հումանիտար լրջագույն խնդիրներ առաջանալ Արցախում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Արդեն մանկական կերերի խնդիր ունենք՝ երեխաները կաթ չունեն, տակդիր չունեն․․․ Նաև արդեն նկատվում է սննդամթերքի պակասուրդ։ Կա նաև դիզվառելիքի խնդիր։ Այսինքն՝ հումանիտար ճգնաժամը շարունակվում է խորանալ Արցախում։

Գազամատակարարման վերականգնվել է, բայց դա էլ հարցի լուծում չէ, մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դրա կրկնությունը բացառվի: Այսօր այս առիթով հանդիպելու ենք Արցախի ԱԳ նախարարին, որպեսզի մանրամասն քննարկենք մեր անելիքները»,- նշեց պատգամավորը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այդ «բնապահպանների» քաղաքական պահանջները բացահայտեցին, որ սա իրականում թուրք-ադրբեջանական կազմակերպված ծրագիր է։
Թագուհի Թովմասյանը նաև նշեց, որ Ադրբեջանին զսպելու միջոցներից մեկը միջազգային պատժամիջոցներն են․ «Միջազգային գործընկերների հետ շփումներում մեր պահանջն այն է, որ եթե Ադրբեջանին համարում են ագրեսոր, ուրեմն համապատասխան գործողություններ են պետք։ Կոշտ մեթոդներ են պետք, որպեսզի Ադրբեջանն այլևս չփակի Բերձորի միջանցքը։ ՄԱԿ-ից ակնկալում եմ, որ նվազագույնը հումանիտար բեռ փոխադրեն։ Հատուկ՝ հումանիտար բեռով ինքնաթիռ կարող են իջեցնել Ստեփանակերտ

Մանրամասները՝ տեսանյութում։