Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ծրագրում է ամենակարճ ժամկետում դառնալ գազի գնագոյացման համաշխարհային կենտրոն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիան մտադիր է մոտ ապագայում դառնալ գազի գնագոյացման համաշխարհային կենտրոն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Ստամբուլի մերձակայքում գտնվող Սիլիվրի շրջանում  ստորգետնյա գազապահեստարանի նոր հզորությունների գործարկման արարողության ժամանակ, որը նա անվանել է ամենամեծը Եվրոպայում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բանակցություններ են անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ թուրքական տարածքում գազային հանգույցի ստեղծման համար։ Թրակիան կդառնա էներգետիկ կենտրոն։ Մեր նպատակն է հնարավորինս կարճ ժամանակում  Թուրքիան դարձնել գազի գնագոյացման համաշխարհային կենտրոն»,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել էր գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։

Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան