Դատավոր Սերգեյ Չիչոյանն ասում է, որ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցից տեղյակ չի եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմն այժմ  գործում է երեք դատավորով:  Այս քանակից պակաս դատավորների թվով  պալատը գործել չի կարող: Դատավորներից մեկը՝ Սերգեյ Չիչոյանը  նախկինում եղել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, մյուս դատավորը՝ Արտակ Կրկյաշարյանը եղել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ դատավոր Կարեն Բիշարյանը եղել է դատախազ: Չի բացառվում, որ այս անձինք իրենց նախկին պաշտոնների բերումով առնչված լինեն այն գործերին, որոնք այժմ փոխանցվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցող դատավոր Սերգեյ Չիչոյանից հետաքրքրվեցինք, թե Հակակոռուպցիոն կազմն ինչպե՞ս է վարվում, երբ դատավորներից մեկն առնչված է լինում պալատին փոխանցված գործին։ Չիչոյանն ի պատասխան նշեց, որ նման դեպքերում  այլ դատարան ստեղծելու անհնարինության հիմքով դատավորը պետք է ինքնաբացարկ չհայտնի:

«Բայց առայժմ այդպիսի դեպք չի եղել»,- ասաց Սերգեյ Չիչոյանը:  Նշենք, որ վերջերս դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը, որը, հիշեցնենք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն է, մակագրվել է դատավոր Կարեն Բիշարյանին:

Կարեն Բիշարյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ  քրեական գործ է հարուցվել Քոչարյանին ազատ արձակելուց հետո: Հանրության շրջանում քննարկվել է այն հարցը, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քոչարյանին ազատ արձակելու համար,  այլ ոչ թե պաշտոնեական կեղծիք կատարելու համար, ինչպես նշվում էր նրա մեղադրանքում:

Չիչոյանից հետաքրքրցեցիք՝ արդյոք վերը նշված հանգամանքներն օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած չի հարուցի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով Բիշարյանի անաչառության վերաբերյալ։ Հարցին ի պատասխան Չիչոյանը կրկնեց, որ տվյալ դեպքում ինքնաբացարկ չի եղել:

Չիչոյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության գործի շրջանակներում: Մեր հարցին՝  ի՞նչ ցուցմունք է տվել Չիչոյանը, վերջինս պատասխանեց, որ «այլ թեմա է եղել», ինքը Ջհանգիրյան-Վարդազարյան խոսակցությունից տեղյակ չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան