Հնդկաստանում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հնդկաստանի Նոիդա քաղաքի (ՈՒտտար Պրադեշ նահանգ) կինոավանում դեկտեմբերի 8-10-ը տեղի է ունեցել «Marwah Studios» կինոարտադրող ընկերության կողմից կազմակերպված թվով 15-րդ կինոփառատոնը («Global Film Festival Noida»):

Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, դեկտեմբերի 10-ին կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմը։

Մինչ ցուցադրությունը «Marwah Studios»-ի ղեկավար և փառատոնի կազմակերպիչ, դոկտոր Սանդիփ Մարվահը, Բոլիվուդի կինոքննադատ Վարուն Գուպտան, ՀՀ դեսպանության դիվանագետներ Վլադիմիր Պողոսյանը և Տիգրան Գրիգորյանը հարցազրույցի միջոցով հնդիկ հանդիսատեսին են ներկայացրել հայ կինոռեժիսորի ֆիլմը։

Խոսելով «Թևանիկ» ֆիլմի մասին՝ Վլադիմիր Պողոսյանը նշել է, որ վերջինիս միջոցով ռեժիսորը կարողացել է ինքնատիպ ձևով ներկայացնել հայկական մշակույթը, հայ մարդու պայքարը, հայ ընտանիքը և նրա կենցաղը՝ նկատելով, որ հնդկական ֆիլմերը մշտապես ցուցադրվել են Հայաստանում, և հավելել, որ այս միջոցառումն իր բնույթով կարելի է բացառիկ համարել, քանի որ այն իր հերթին հնարավորություն է տալիս հայկական կինոարտադրությունը ներկայացնել հնդիկ հանդիսատեսին։

Իր հերթին Սանդիփ Մարվահը հայտնել է, որ փառատոնի համար ներկայացվել են թվով 18 երկրների շուրջ 100 ֆիլմեր, սակայն կազմակերպիչները ընտրել են միայն 18 ֆիլմ, որոնց մեջ է ընդգրկվել նաև «Թևանիկ» ֆիլմը։