ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին իրավիճակը «շարունակում է բարդ մնալ»

Լուրեր

30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Բոլորը

Թուրք-սիրիական սահմանին իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն հաշվի առնելով կողմերի մտահոգությունները՝ այս իրավիճակը կարող է լուծվել։ Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերիշինը, գրում  է ՏԱՍՍ-ը։

«Սիրիայի ու Թուրքիայի սահմանին իրավիճակն, իհարկե, բարդ է։ Սակայն կարծում եմ, որ եթե գնանք կողմերի մտահոգությունների ճանապարհով,գնանք  մտահոգությունները հաշվի առնելու ճանապարհով՝ հիմնվելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, ապա կարծում եմ, ամեն ինչ կարելի է լուծել, մանավանդ, որ դրանից կշահի ոչ միայն երկիրը, այլև տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը՝ կայունության տեսակետից»,-ասել է Վերիշինը։ Նա նշել է, որ ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է Սիրիայի շուրջ իրավիճակի զարգացմանը։

«Մենք գնահատում ենք մեր համագործակցությունը Աստանայի ձևաչափի շրջանակում, որում մասնակցում են ՌԴ-ն, Թուրքիան ու Իրանը, որն իրականում շատ բան է արել Սիրիայում կարգավորմանը նպաստելու համար»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները սպառնում են Սիրիայում նոր ցամաքային ռազմական գործողություն իրականացնել։

Էմմա Չոբանյան