Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, քիչ առաջ որոշեց մերժել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ալեքսանյանի խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը դատարանը քննել էր երեկ և ուշ երեկոյան հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 17-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր։ Նա մեղադրվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։

Գործը վերաբերում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կայացրած դատական ակտերից մեկին։ Ալեքսանյանը որոշել է 2․5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին, որը հայտնի է Ֆազ մականունով և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է: Փաստաբան Ալեքսանյանն ասում է, որ ինքն ընդամենը կատարել է իր մասնագիտական պարտականությունն ու գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Նա անհիմն էր որակել նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մեղադրանքը։

Արաքս Մամուլյան