Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 15-ից 16-ը

Լուրեր

20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների մաքսանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, ավտոմեքենա փախցնելու՝ 2, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: