Աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու փոխարեն 400 մլրդ դրամի արտոնություններ՝ յուրայիններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ․ տարբեր ընկերություններին կառավարության տված հարկային և մաքսային արտոնությունների ընդհանուր գումարը կազմում է 395 մլրդ դրամ։ Իսկ նման արտոնություն տրվում է նաև գործարար պաշտոնյանին կամ նրանց հարազատներին պատկանող ընկերություններին։ Շատ հաճախ նման արտոնություններ են ստանում, օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները։ Այս տարի նրա ընտանիքին պատկանող միայն «Ալեքս տեքստիլ» ընկերությունը մի քանի անգամ է ստացել նման աջակցություն։ Ավելացված արժեքի վճարումը հետաձգելու կամ մաքսատուրքից ազատվելու արտոնություններ ստացել են նաև ՊԵԿ նախկին նախագահներ Գագիկ Խաչատրյանին և Վարդան Հարությունյանին պատկանող ընկերությունները։ Ինչպես նաև՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Սերժ Սարգսյանի նախկին օգնական Արամ Ղարիբյանին, պատգամավոր Աշոտ Արսենյանին և ներկա ու նախկին այլ պաշտոնյաներին պատկանող ընկերությունները։

Կառավարությունն այսօր էլ շարունակում է հարկային արտոնություններ տալ շատ ընկերությունների, բայց միաժամանակ բյուջետային ծրագրերն իրականացնելու համար ֆինանսական խնդիրներ է ունենում և պարտք վերցնում։ Իսկ 2017թ․ որպես արտոնություն գործարարների մոտ թողած 395 մլրդ դրամը ահռելի գումար է այն առումով, որ այն կազմում է պետական բյուջեի եկամտային մասի համար սահմանված 1 տրլն 244 մլրդ դրամի մոտ 30 տոկոսը։ Կառավարությունը դրա մի մասը որպես նվեր թողել է գործարարներին, մի մասի գանձումն էլ մի քանի տարով հետաձգել է։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարի որպես հարկային արտոնություն բյուջե այդ գումարներն ինչ արդյունավետություն են ունեցել տնտեսական զարգացումների վրա։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը բյուջետային բոլոր քննարկումներին այդ հարցը բարձրացրել է և պատասխան չի ստացել։ «Ծառուկյան» խմբակցության անդամ, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն էլ գտնում է, որ արդյունավետ տնտեսական մրցակցության պարագայում ճիշտ չէ արտոնություններ սահմանելը, որ հարկային արտոնությունների անհրաժեշտություն կարող են ծագել միայն այն պարագայում, երբ երկրում գործունեության նոր տեսակ է փորձարկվում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նույնպես դեմ է հարկային արտոնություններին, քանի որ դրանց պատճառով բյուջե գումար չի գալիս։ Factor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կառավարությունը հիմա էլ գործարարներին արտոնություններ տալիս է, քանի որ մեր օրենսդրական ընթացակարգն է դա ենթադրում, բայց առաջիկայում կքննարկեն հարցը, թե որքան է դրա արդյունավետությունը տնտեսության մեջ, և արդյոք այսուհետ նպատակահարմար է շարունակել նույն գործելաոճը։

Արմինե Ավետյան