ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» (Development Professionals, Inc.) կազմակերպությունը․ տեղեկացնում են ԱՄՆ ՄԶ գործակալությունից։

«ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանի՝ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ լուծելու արդարադատության հիմնարար գործունեությունը խաթարող խնդիրները՝ դատական գործերի կառավարման համակարգի ցածր արդյունավետությունը, դատարանների գերծանրաբեռնվածությունը և որոշումների թափանցիկության ոչ բավարար մակարդակը»,- ծրագրի պաշտոնական բացմանն իր ելույթում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

Ծրագիրը կխթանի դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը՝ հզորացնելով դատարանների, ոլորտ ի ինքնակարգավորման մարմինների և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև կուժեղացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման բազմաշահառու վերահսկումը։

Ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ հյուրեր, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները։