Արցախի մի քանի հանքեր հավատարմագրել են անգլոասիական կորպորացիայի կառավարմանը. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Աշխարհում սկսվել են ռեսուրասյին պատերազմներ․ բնական ռեսուրսների շուրջ են այսօր պատերազմները։ «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները. ներկայացնում են բնապահպանները» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի պատերազմը և 2022 թվականի հարձակումներն ուղղված են բնական պաշարների զավթմանը և դրանով տնտեսական գերակա դիրք զբաղեցնելուն։

«Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական գործողությունները վկայում են այն մասին, որ զավթվել են այն տարածքները, որոնք ջրահավաք ավազաններ են, հանքավայրեր են և անտառներ։

Այդ ամենը եթե չլինի, երկիրը կկորցնի իր կենսունակությունը․․․ Իսկ միջազգային հանրությունը լռում է։
2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Զանգելանի շրջանը դեռ մեր վերահսկողության տակ էր, և պարզ չէր, թե ինչով էր ավարտվելու պատերազմը, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր էր կնքել․ մրցույթ էր հայտարարել և այդ մրցույթում հաղթել էր անգլիոասիական կորպորոացիան և Զանգելանի հանքի կառավարումը տրվել էր նրան։

Այս տարի նույն կազմակերպության հետ կինքվել է պայմանագիր Արցախի մի քանի հանքերի, այդ թվում նաև Կաշենի հանքի վերաբերյալ, ևս ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանը դրա դիմաց 3 միլիարդ դոլար գումար է ստացել»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։