«Հողի վրա ոչինչ չի սարքվում, բայց շինթույլտվությունը երկարացվում է․ կառուցապատողը պետք է գին վճարի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններով գործադիրը բարձրացնում է շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանում է տուրք նաև շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և ոլորտային կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են

Տեղական տուրքի դրույքաչափի բարձրացումն անհատական բնակելի տների մասով կկիրառվի միայն Երևան քաղաքի վարչական տարածքում: Փաթեթի լրամշակված տարբերակում Կառավարությունն առաջարկում է փոփոխությունները չտարածել սահմանամերձ բնակավայրերի վրա:
Նախատեսվում է շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման տեղական տուրքը նախատեսել երկարաձգման յուրաքանչյուր տարվա համար․ նախատեսվում է նաև իջեցնել դրույքաչափերը: Եթե առաջին անգամ շինարարության թույլտվության ժամկետը երկարացվում է հիմնական թույլտվությամբ նախատեսված ժամկետի ոչ ավելի, քան 20 տոկոսի չափով (1 տարուց ոչ ավելի), ապա տեղական տուրքը կվճարվի կիսով չափ: Իսկ մնացյալ դեպքերում` ամբողջությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց գործող կարգավորումներով, ինչին ի պատասխան՝ Պողոսյանը նշեց․ «Նշված են ժամկետներ շինարարության թույլտվության համար, բայց կառուցապատողներն ասում են, որ երբևէ այդ ժամկետները չեն պահպանվում, բացառիկ դեպքերում են պահպանվում։ Երբ լրանում է շինթույլտվության ժամկետը, կառուցապատողը դիմում է ժամկետները երկարացնելու համար և դրա համար տուրք չի վճարում, այդպիսի տուրք սահմանված չէ»։

«Մեր նախատեսած օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է տուրք սահմանել։ Եթե հողի վրա ոչինչ չի սարքվում, բայց շինթույլտվությունը երկարացվում է․ կառուցապատողը պետք է գին վճարի, ընդ որում՝ պրոգրեսիվ»,- ընդգծեց ՀՀ ֆինանսների նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։