Արքայախնձոր աճեցնողները կապացուցեն, որ իրենց գործը պակաս կարևոր չէ, քան ծրագրավորողներինը․ Թունյանը՝ ՏՏ ոլորտին աջակցություն տրամադրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջարկվում է ՏՏ ոլորտին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել ևս 1 տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ 2015 թ. ուժի մեջ մտած օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:

Նախարարությունը, հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները և տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակելու և Կառավարության քննարկմանն է ներկայացնելու աջակցության նոր ծրագրեր:

«Եթե արտոնությունը հետագայում ավելի մեծ արդյունք է ապահովելու, այդ արտոնությունը պետք է տրվի»,- նշեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ , «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ  քննադատություն կա այն առնչությամբ, որ մեկ ոլորտի՝ ՏՏ ոլորտին չափից դուրս ուշադրություն է դարձվում։

«Օրինակ՝ արքայախնձոր, արքայանարինջ աճեցնող կազմակերպությունները, որոնք հայտնվել են դժվարին վիճակում, եթե հանդիպում կազմակերպենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ,  կապացուցեն, որ իրենց գործը պակաս կարևոր չէ, քան ծրագրավորողներինը»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ ցանկացած արտոնության ներքո պետք է վերլուծություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։