Մունդիալ-2022. Ֆրանսիան երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում մրցեցին Ֆրանսիան և Մարոկկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալ-Բայտ» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Ֆրանսիան պարզապես որսաց իր պահը: Հանդիպման 4-րդ րոպեին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Տեո Էրնանդեսը և գրավեց Մարոկկոյի դարպասը: Բաց թողած գնդակից հետո, Մարոկկոն մի քանի լավ հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, բայց ապարդյուն: Աֆրիկյան աշխարհամասի ներկայացուցիչները փորձում էին «առաջին համարով» խաղալ, բայց Ֆրանսիան արժանիորեն էր կրում Մունդիալի գործող չեմպիոնի կոչումը: Առաջին կեսի վերջնամասում Մարոկկոն մեծ ուժերով էր գրոհում: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Մարոկկոն տիրել էր նախաձեռնության ու իրար հաջորդող գրոհներով ամեն կերպ ձգտում էր վերականգնել հաշվի հավասարությունը: Ֆրանսիան հստակ էր գործում պաշտպանությունում: Այստեղ ևս գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ: Ֆրանսիայի ընտրանու երկրորդ գնդակը 79-րդ րոպեին հեղինակեց Կոլո Մուանին: Ֆրանսիա–Մարոկկո՝ 2:0:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Մարոկկոն կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Մունդիալի եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին (Երևանի ժամանակով 19:00-ին):