Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Լաչինի միջանցքը բացելու մասին հայտարարություններին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի, ԱՄՆ Պետքարտուղարության ու ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարություններին, որով գերատեսչությունները կոչ են անում Բաքվի իշխանություններին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու Արցախում հումանիտար ճգնաժամը։

Նա, մասնավորապես, կրկին Հայաստանին է մեղադրել, իբր, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ ու շարունակել խեղաթյուրել փաստաթղթերը։ Հաջիզադեն նշել է, որ վերանշյալ երկրները կողմնակալ վերաբերմունք են դրսևորում։

Նա նշել է, որ, իբր, Ադրբեջանի «քաղհասարակության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների» կողմից իրականացված բողոքի ակցիան «ադրբեջանական հանրության դժգոհության օրինական արտահայտման արդյունք է ապօրինությունների հետ կապված», և քաղաքացիական հասարակության այդ դիրքորոշմանը պետք է հարգանքով վերաբերվել։

Ադրբեջանը, որը մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների մասով աշխարհում վերջին հորիզոնականներն է զբաղեցնում, որտեղ նույնիսկ թույլ չեն տալիս միայնակ պիկետներ անցկացնել, Բաքվի իշխանությունները խոսում են, իբր, ակտիվիստների ու քաղաքացիական հասարակության մասին։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են Լաչինի միջանցքը։

Էմմա Չոբանյան