ՌԴ դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին․ իրենց պետությունն է խայտառակվում․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի ոչ թե կոչ անել, այլ պահանջել, որ Ռուսաստանը կատարի իր պարտականությունները, իսկ արևմտյան գործընկերներին ոչ թե կոչ անել, այլ խնդրել, որ միջամտեն»,- այս մասին ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով՝ Եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին։
«Եթե ԱՄՆ դեսպանը Բաքվում կոչ է անում Ադրբեջանին՝ վերջ տալ վայրագություններին, հասկանալի չէ ՌԴ դեսպանի լռությունը Բաքվում և հասնակալի չէ նաև ՌԴ դեսպանի լուռ կեցվածքը Հայաստանում։ Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում», – ասաց Խաչատրրյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ի պատասխան Խաչատրյանի դիտարկումների, ներկայացրեց հատված քննարկվող նախագծի տեքստից․ «Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանն ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնց համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակղմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար»:

Կոնջորյանը նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն իր այս սադրանքներով նպատակադրված է հեղինակազրկել ռուս խաղաղապահների գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։