Առաջարկված ձևակերպումները կարող են վնասել․ Կոնջորյանը «քաղաքական ինֆանտիլություն» որակեց ընդդիմության գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրած «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը, քանի որ իրենց ներկայացրած նախագիծը չի ներառվել ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմության վարքագիծը որակեց արդեն սովորական դարձած «քաղաքական կապրիզ»։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ճշտող հարցին՝ ընդդիմության դժգոհությունը ոչ թե բուն հայտարարության բովանդակությունն էր, այլ՝ որ այն ՔՊ-ն է հեղինակե՞լ, Կոնջորյանը պատասխանեց, թե ընդդիմության ու բանականության հարաբերությունները գնալով ավելի են բարդանում ու չի կարող բացատրել ընդդիմության գործողությունների տրամաբանությունը։

«Փաստացի հետեւյալ պատկերն է՝ եթե դուք չեք համաձայնում մեր ուլտիմատումային պահանջներին, մենք կթողենք ու կգնանք: Տվեք մեզ մեր ուզածը, հակառակ դեպքում մենք կցատկոտենք, ոտքերը գետնին կխփենք, կհեռանանք, դուք կմնաք մենակ: Սա ես համարում եմ քաղաքական ինֆանտիլություն»,- նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը։

Հայկ Կոնջորյանը նաև ընդգծեց, որ ընդդիմության ներկայացրած նախագծով առաջարկված ձևակերպումները չեն տեղավորվում ՀՀ վարած պաշտոնական արտաքին քաղաքականության գործիքակազմերի մեջ և կարող են ոչ թե օգնել գործին, այլ վնասել։

Մանրամասները՝ տեսանյութում։