Մեր նախագիծը մերժվել է․ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին Լաչինի միջանցքի հարցով ԱԺ նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քիչ առաջ ԱԺ խորհրդի նիստ է գումարվել, որի ժամանակ մերժվել է ԱԺ արտահերթ նիստում քննարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած նախագիծը։

«Մեր գնահատմամբ` ՔՊ–ի այս հայտարարության տեքստն ավելի լավ է` չարվի, քանի որ այն ոչ միայն վնասում է Արցախին ու Հայաստանին, այլ նաև օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Մեր խմբակցությունը չի մասնակցի հարցի քննարկմանը»,- նշեց Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իրավիճակը բավականին բարդ է՝ Արցախում ոչ միայն հումանիտար ճգնաժամ է, այլ Արցախը կանգնած է նոր պատերազմի և ցեղասպանության շեմին։ Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք նույնպես չեն մասնակցի նիստին և իրենց տեսակետը ժողովրդին կներկայացնեն 16։00-ին՝ կառավարության շենքի դիմաց։

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը՝ բոյկոտելով ատահերթ նիստը։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես էին եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, սակայն նրանց ներկայացրած հայտարարության նախագծի որոշ դրույթների վերաբերյալ ՔՊ-ն առարկություններ էր ներկայացրել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին դրույթին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նշենք նաև, որ Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Մանրամասները՝ տեսանյութում։