Հայաստանը պետք է դիմի ընդհուպ ռազմական միջամտության. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
Բոլորը

Ընդդիմությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ է հրավիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ երեկ նախագիծ է ներկայացվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նախագիծը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելուն և սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը ցեղասպանական քաղաքականությամբ հարենազրկելու Ադրբեջանի վարքագիծը դատապարտելուն, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելուն և ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելուն ու նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելուն։

«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է դիմի ռազմական միջամտության»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, որ այս պահին կա այդ անհրաժեշտությունը։

«Եթե մարդիկ մահանում են ցրտից, սովից ժամանակին բուժօգնություն չստանալուց, իհարկե, կա ռազմական միջամտության կարիք։ Եթե սա ցեղասպանության նախերգանք չէ, բա էլ ի՞նչ է ուրիշ․․․ Եթե Ադրրբեջանը իրականացնում է հայասպան քաղաքականություն, մենք, ի՞նչ է, ձեռքներս ծալած պետք է նստենք-սպասենք, թե ե՞րբ է ոչնչացնելո՞ւ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։