Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրում. նախագծի հետ կապված ՔՊ-ն առարկություն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ արտահերթ նիստ է հրավիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ երեկ նախագիծ է ներկայացվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

«Նախագիծը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելուն և սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը ցեղասպանական քաղաքականությամբ հարենազրկելու Ադրբեջանի վարքագիծը դատապարտելուն, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելուն և ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելուն ու նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելուն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մինասյանը հավելեց, որ ընդդիմությունն առաջարկել է, որ այսօր ժամը 13․00-ին տեղի ունենա ԱԺ արտահերթ նիստ, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

«Մեր նախագծում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և որ արցախահայության գոյության, կյանքի իրավունքի իրացման երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ«Քաղաքացիական պայմանագիրը» առարկություն ունի այս պարբերության վերաբերալ։

«Մենք նաև փոխանցել ենք միջնորդություն՝ խնդրի հրատապությունը կարևորելով, քանի որ խոսքն արցախահայության կյանքի իրավունքի մասին է, և ՀՀ օրենսդիր մարմնի արձագանքը չափազանց կարևոր է,- ընդգծեց Մինասյանը։

Հիշեցնենք` որպես բնապահպան ներկայացող ադրբեջանցիների խումբը դեկտեմբերի 12-ի ժամը 10։30-ից փակել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը, վրաններ տեղադրել այնտեղ, ինչի պատճառով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով երթևեկությունը դադարեցված է։
Ադրբեջանը երեկ անջատել է նաև Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։