Քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատ պատվիրակելու ուղղությամբ․ «Միասնական հայրենիք» կուսակցությունը կոչը

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Հայտարարությունը՝ ստորև.

Ադրբեջանը, հերթական անգամ առարկայորեն ապացուցելով իր ցեղասպան քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակմանը զուգահեռ, դադարեցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող խողովակաշարերով մատատակարարվող գազը՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանն առերեսելով հումանիտար աղետի։

Ադրբեջանի հետ հարևանությամբ ապրելու փորձառությունը հուշում է, որ վերջինս շարունակաբար սաստկացնելու է սադրանքների բնույթն ու ծավալը՝ փորձության ենթարկելով Արցախը հայկական պահելու մեր կամքն ու պատրաստակամությունը, ուստի «Միասնական հայրենիք» կուսակցությունը կոչ է անում․

1.Արցախի ժողովրդին՝

չտրվել ադրբեջանական կողմի հումանիտար և տեղեկատվա-հոգեբանական սադրանքներին, պահպանել սառնասրտություն և հանրային պատշաճ վարքագիծ, մասնագիտական խրամատում դրսևորել առավելագույն կազմակերպվածություն։

2. Արցախի Հանրապետության Կառավարությանը՝

– Հայաստանի Կառավարության հետ համագործակցությամբ երկուստեք կենտրոնացնել շինտեխնիկա և զարկ տալ նախապես պայմանավորված այլընտրանքային երթուղու ճանապարհահատվածի կառուցմանը՝ այդպիսով նվազագույնի հասցնելով տևական ժամանակ շրջափակման մեջ գտնվելու և դրանից բխող հետևանքների վտանգը։

– Արցախի արտաքին գերատեսչության և Սփյուռքի համատեղ ջանքերով ՄԱԿ-ի մարմինների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների, հումանիտար, իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի էքզիստենցիալ խնդիրների վրա։ Այդ հիմքով ՀՀ-ի հետ գործակցությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատ պատվիրակելու ուղղությամբ՝ մինչև հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։

– Ձևավորել և ներդնել կայուն դիմակայության մեխանիզմներ՝ հանրությանը բազմակողմանիորեն նախապատրաստելով երկարատև պայքարի․ ձևավորել արագ արձագանքման կենտրոն, մոբիլիզացնել և ռացիոնալ բաշխել ներքին ռեսուրսները, հանրությանն ըստ պահանջի ապահովել այլընտրանքային վառելանյութով, պարենամթերքով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով, վարել նախահարձակ տեղեկատվական քաղաքականություն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը շարունակելու է իր ներքին և արտաքին հնարավորություններն ի սպաս դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը։