Տեղի է ունեցել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությունը

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2020թ․ հուլիսին պաշտոնապես մեկնարկած «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությունը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ գործողությունների շրջանակում անցկացված ծրագրի փակման արարողության ժամանակ ամփոփ ներկայացվել է 30 ամիսների համատեղ արդյունավետ աշխատանքը, ևս մեկ անգամ ընդգծվել է ծրագրի կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: Ծրագիրը նպաստել է պաշտպանության բնագավառում ինստիտուցիոնալ և իրավական փոփոխությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների իրականացմանը։

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացմանն օժանդակող գործընկերներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ և հուսալի համագործակցությունը, որի հաջող ընթացքը թույլ է տալիս նախաշնել նաև առաջիկա համատեղ միջոցառումները։

Ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների առանցքային ուղղություններից են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումը, ռազմական կրթության և գիտության զարգացումը, զինծառայողների իրազեկվածության բարձրացումը, զինված ուժերում կանանց ներգրավվածության ընդլայնումը, զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացումը, Արման Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը առաջիկայում ընդգրկելու է մի շարք նոր ուղղություններ։

Ծրագրի գործընկերներն են ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարությունները, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իրավապահ մարմիններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։