ՌԴ-ում մոբիլիզացված տղամարդն իրավապաշտպաններին պատմել է, թե ինչպես են իրեն ողջ-ողջ թաղել՝ առաջնագիծ գնալուց հրաժարվելու համար

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Բրյանսկի շրջանից մոբիլիզացված 25-ամյա Ռոման Մարտինովը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել, ողջ-ողջ թաղել և մահապատժի իմիտացիա արել՝ առանց նախապատրաստվելու և լրագրողների հետ շփվելու առաջնագիծ գնալուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնել է «Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը։

Սեպտեմբերի 24-ին մոբիլիզացվելուց հետո Մարտինովը մեկ շաբաթ անց (հոկտեմբերի 1-ին) հայտնվել է ինքնահռչակ Լուգանսկի հանրապետությունում՝ առաջնագծում։ Հաջորդ օրը նա հրաժարվել է մասնակցել մարտական ​​գործողություններին և հայտնվել է «հրաժարվողների համար նախատեսված նկուղներում», այսինքն՝ բանտարկվել։

Զինծառայողը իրավապաշտպաններին պատմել է, որ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեսանյութեր են հրապարակել Ռուբիժնեում և Կրեմեննայում գտնվող նկուղներից, նրան խոշտանգումների են ենթարկել՝ մեղադրելով լրագրողների հետ խոսելու համար։

«Մեկ հոգի երկու բռունցքով ծեծում էր ինձ, ծեծի ենթարկողի ձեռքերին տակտիկական ձեռնոցներ էին, հարվածները հասցնում էր գլխիս ու մարմնիս, տղամարդն աջ բռունցքով առնվազն երեք հարված է հասցրել գլխիս ձախ մասին և առնվազն երեք հարված՝ մարմնիս ձախ կողմին»,- պատմել է նա:

Մարտինովը հերքել է, որ խոսել է լրագրողների հետ, սակայն նրան չեն հավատացել։ Նրա պնդմամբ՝ իրեն դեմքով դեպի պատն են կանգնեցրել ու վախեցրել ավտոմատից կրակոցներով, աչքերն ու ձեռքերը կապած գցել են կոյուղու ջրհորը։

«Ջրհորը նեղ էր, դատարկ՝ առանց ջուր, մոտ 1,5 մետր խորություն ուներ։ Ինձ թույլ չէին տալիս ուղղվել, ես կծկվել էի ջրհորի հատակում, զինված մարդիկ ինձ ասացին, որ եթե ճշմարտությունը չասեմ, ինձ ողջ-ողջ կթաղեն։ Իրենց սպառնալիքները հիմնավորելու համար սկսեցին հող նետել անմիջապես ջրհորի մեջ»,- պատմել է Մարտինովը։

Երեքշաբթի զինվորի փաստաբան Մաքսիմ Գրեբենյուկը՝ «Ռազմական օմբուդսմեն» նախագծից, հանցագործության վերաբերյալ բողոք է ներկայացրել՝ հասցեագրված  ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր ռազմական հետախուզության վարչության պետին։

Տաթև Ֆռանգյան