Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին մինչև Սուրբ Ծնունդ սկսել զորքերը դուրս բերել Ուկրաինայից

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կարող է սկսել իր զորքերն Ուկրաինայից դուրս բերել Սուրբ Ծննդյան օրը և դրանով իսկ ցույց տալ ագրեսիայից հրաժարվելու իր կարողությունը։ G-7-ի առաջնորդներին այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք Ռուսաստանին առաջարկում ենք կոնկրետ, բովանդակալից քայլ կատարել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, ինչի մասին այնքան հաճախ են խոսում Մոսկվայում։ Առջևում միլիարդավոր մարդկանց կողմից նշվող տոներն են՝ Սուրբ Ծնունդ՝ Գրիգորյան օրացույցով, Նոր տարի, Սուրբ Ծնունդ՝ Հուլյան օրացույցով։ Սա այն ժամանակն է, երբ նորմալ մարդիկ մտածում են խաղաղության, այլ ոչ թե ագրեսիայի մասին։ Ես առաջարկում եմ, որ Ռուսաստանը գոնե փորձի ապացուցել, որ ունակ է հրաժարվել ագրեսիայից։ Ճիշտ կլինի այս Սուրբ Ծնունդին սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- ասել է նա։

Նա հավելել է, որ եթե Ռուսաստանն իրականացնի զորքերի դուրսբերումն Ուկրաինայից, ապա կապահովվի նաև ռազմական գործողությունների հուսալի դադարեցում։

«Հուսով եմ, որ դուք կաջակցեք մեր կոչին, որովհետև սա գլոբալ շահ է: Եվ սա մեր խաղաղության բանաձևի մի մասն է: Օկուպանտը պետք է հեռանա: Դա, անշուշտ, տեղի կունենա: Եվ ես պատճառ չեմ տեսնում, որ Ռուսաստանը դա չանի հիմա՝ Սուրբ Ծնունդին»,- դիմելով աշխարհի առաջատար տերությունների առաջնորդներին՝ ասել է Ուկրաինայի նախագահը։

G7-ի առաջնորդները երկուշաբթի տեղի ունեցած առցանց հանդիպման ժամանակ, որին մասնակցել է Զելենսկին, պայմանավորվել են շարունակել աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսապես՝ պաշտպանելու նրա ինքնիշխանությունը:

Խոսելով ռուսական ագրեսիայից պաշտպանվելու անհրաժեշտության մասին՝ Զելենսկին խնդրել է G7-ին Ուկրաինային տրամադրել հրթիռային հրետանի և հեռահար հրթիռներ։

«Ռուսաստանը դեռևս առավելություն ունի հրետանու և հրթիռների հարցում, դա փաստ է։ Մեզ պետք են ավելի շատ հեռահար հրթիռներ և ավելի շատ հրթիռային հրետանի: Որքան արդյունավետ լինենք նման զենքի հարցում, այնքան ավելի կարճ կլինի ռուսական ագրեսիան»,- ասել է նա։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը նույնպես բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

«Այժմ մենք հնարավորություն ենք տեսնում օգտագործել դիվանագիտությունը՝ մեր ամբողջ ժողովրդի և մեր տարածքների ազատագրմանը մոտենալու համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան