Հրաժարական տված Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և գործընկերներին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հրաժարական տված Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գործընկերներին։

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի´ գործընկերներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շնորհակալություն եմ հայտնում օրենսդիր և գործադիր մարմինների, պետական և միջազգային կառույցների բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար, շնորհակալ եմ իմ գրասենյակի աշխատակիցներին` իրենց ամենօրյա նվիրումի և բարդ աշխատանքի համար:

Ինչպես փոխվարչապետի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հնարավորություններիս սահմաններում նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ինձ վստահելու և երկրիս ծառայելու պատվին արժանացնելու համար:

Խաղաղություն, սեր և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին»: