ՌԴ-ն քննարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հետ կապված վերջին հայտարարությանը։ Այս մասին հայտնում է Aliq Media-ն:

«Մենք գիտենք, որ Մոսկվան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այդ կապակցությամբ հիշեցնում ենք, որ Վրաստանը չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար դեռևս 2011 թվականին, և այդ ռեժիմը դեռ պահպանվում է։ Այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացիներին վիզա պետք չէ Վրաստան գալու համար»,- ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը։

Ի դեպ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, որ չի բացառվում չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը՝ հավելելով, որ «Թբիլիսին քաջատեղյակ է պայմաններին»։

«Մոսկվան կարող է վիզային ռեժիմի ազատականացման որոշում կայացնել, եթե ստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ: Պայմանները քաջ հայտնի են Թբիլիսիին, մենք չենք բացառում այդ ուղղությամբ որոշում կայացնելը»,- ասել է Գոնչարը:

Նշենք նաև, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 2000 թվականին: Մյուս կողմից, 2011 թվականի փետրվարին Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։