Մեզ անհրաժեշտ է գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Ցեղասպանություն հանցագործության դեմ» 4-րդ գլոբալ համաժողովը չի հաջողվել իրականացնել 2020թ. դեկտեմբերին համավարակի պատճառով, բայց նաև, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի պատճառով։ Այդ ագրեսիայի հետևանքներն առ այսօր հաղթահարված չեն»։ Այս մասին Երևանում այսօր ընթացող համաժողովի ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ավելին, անցած տարվա նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակմանն է ենթարկվել Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի են ունեցել մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի, այդ թվում կյանքի, սեփականության իրավունքի, կտտանքների արգելքի և ռազմագերիների հետ վարվելու կանոնների կոպիտ խախտումներ»,- նշեց նախարարը։

Միրզոյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բախվել է անվտանգության նոր սպառնալիքների, որոնք մինչ այժմ չեն վերացվել։
Նախարարի դիտարչկմամբ՝ այս իրավիճակը երկարաժամկետ գործընթացի հետևանք է․ ծայրահեղ ատելության տարածումը հայերի հանդեպ երկար տարիների ընթացքում և ռազմական պոտենցիալի հետևողական զարգացումը արդյունքում վերածվեցին ուժի կիրառման։

«Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների ու հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի  ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ  եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող  հիմնված լինել բացառապես «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, ու  հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռություն», – նշեց ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով՝ մեզ անհրաժեշտ է գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս։

Մանրամասները՝ տեսանյութում։