ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի պետական պաշտոնյայի նկատմամբ

Լուրեր

15.01.2025 | 11:46
Սպառողն իրավունք ունի իմանալ՝ որ երկրից է միսը․ ձև 5 փաստաթղթի պահանջներում փոփոխություններ կարվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 11:41
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան
15.01.2025 | 11:33
2025 թվականին ովքեր  և ինչպես  պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրը․ ՊԵԿ
15.01.2025 | 11:29
ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ ՀՀ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
15.01.2025 | 11:21
Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
15.01.2025 | 11:13
Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում կուտակվել է մոտ 300 հայկական բեռնատար
15.01.2025 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 10:49
ՄԻՊ-ն այցելել է «Սևան» ՔԿՀ, զրուցել օտարերկրացի, ցմահ ազատազրկված, հացադուլ հայտարարած անձանց հետ
15.01.2025 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 15-ի դրությամբ
15.01.2025 | 10:01
Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար
15.01.2025 | 09:46
«Խաղաղության խաչմերուկ»-ը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
15.01.2025 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
15.01.2025 | 02:30
Միրզոյանն ու Բլինքենը նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը
15.01.2025 | 02:12
«Միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է». հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
14.01.2025 | 23:07
Սկսում ենք բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից, ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանավի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման ու ոտնահարման համար։ Ալիմարդանովը, որն Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է, հայտնվել է ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար տարբեր երկրներից ավելի քան  40 մարդկանց ցուցակում։

7031 հոդվածի համաձայն՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը Ալիմարդանովի նկատմամբ քրեական պատասխանատվություն է կիրառել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, հատկապես՝ 2015 և 2016 թվականներին ձերբակալվածների խոշտանգումների մեջ ներգրավված լինելու համար։

Նշենք, որ առաջին անգամ է, երբ ԱՄՆ-ը պատժամիջոց է սահմանում ադրբեջանցի պետական պաշտոնյայի նկատմամբ և, ընդհանրապես, սա միջազգային առաջին պատժամիջոցն է ադրբեջանցի պաշտոնյայի դեմ։

Չի հստակեցվում, թե կոնկրետ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, սակայն սովորաբար դա նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ-ում հաշիվների և սեփականության կալանք, եթե դրանք կան։ Անձինք, որոնց նկատմամբ կա քրեական հետապնդում, կարող են ԱՄՆ պահանջով ձերբակալվել երրորդ երկրներում։

Ի դեպ, ուշագրավ է, որ ադրբեջանցի պաշտոնյայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, բացառությամբ Ադրբեջանի համեմատաբար անկախ և ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ների, իշխանական ու պետական քարոզչական խոշոր լրատվականները պարզապես չեն գրում։

Էմմա Չոբանյան