Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ունեն իրար կարիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը։ Այն նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ֆորումում, ընդգծեց՝ գաղափար կա Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել:

«Գաղափարը նոր չէ, բավական հին է, ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց ես առաջարկել եմ, որ այդ հարթակն, առաջին հերթին, օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Երկրների ղեկավարները պետք է արձանագրեն ու ասեն, որ «համաձայն ենք իրար հետ համագործակցել ատելության խոսքը բացառելու համար»», – ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են:
«Ես ուզում եմ համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում, իսկ գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը հենց այդ երկրների անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով ու սա շատ կարևոր բանաձև է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։