Օսլոյում հանձնել են 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Օսլոյում տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Այս տարի դափնեկիրներ են դարձել բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի հիմնադիր Ալես Բելյացկին, ռուսական «Մեմորիալ» ընկերությունը, ինչպես նաև ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը»: Euronews-ի փոխանցմամբ՝ Նոբելյան կոմիտեն նշել է, որ դրանք ցույց են տալիս քաղաքացիական հասարակության կարևորությունը խաղաղության և ժողովրդավարության համար:

Խաղաղության և պատերազմի համար պատասխանատվության մասին արարողության նախօրեին խոսել է նաև «Քաղաքացիական ազատությունների կենտրոնի» նախագահ Ալեքսանդրա Մատվիյչուկը.

«Մենք պետք է կոտրենք անպատժելիության շրջանակը։ Մենք պետք է ստեղծենք միջազգային տրիբունալ և պատասխանատվության ենթարկենք Պուտինին, Լուկաշենկոյին և այլ ռազմական հանցագործներին՝ ոչ միայն ուկրաինացիների, այլև աշխարհի այլ երկրների համար»։

«Մեմորիալ»-ի նախագահ Յան Ռաչինսկին իր Նոբելյան դասախոսության մեջ խորհրդանշական է անվանել մրցանակի շնորհումը երեք երկրների իրավապաշտպաններին: Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ պետական սահմանները չեն կարող և չպետք է տարանջատեն քաղաքացիական հասարակությունը։

Հայրենիքում անազատության մեջ գտնվող Ալես Բելյացկու անունից հանդես է եկել նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։ Նա մեջբերել է քաղաքացիական ազատությունների, բռնապետության մասին նրա հայտարարությունները և խաղաղության կոչ փոխանցել: Հայրենիքում անազատության մեջ գտնվող Ալես Բելյացկու անունից հանդես է եկել նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։ Նա մեջբերել է քաղաքացիական ազատությունների, բռնապետության մասին նրա հայտարարությունները և խաղաղության կոչ փոխանցել:

Տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի հիշատակի 2022 թվականի մրցանակը շնորհվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավար Բեն Բերնանկեին և ամերիկացի հետազոտողներ Դուգլաս Դայմոնդին և Ֆիլիպ Դյոբվիգին ՝ «բանկերի և ֆինանսական ճգնաժամերի ուսումնասիրության» համար։

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ֆրանսիացի գրող Աննի Էռնոն։

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի Ալեն Ասպեին, ամերիկացի Ջոն Կլաուզերին և ավստրիացի Անտոն Ցայլինգերին ՝ քվանտային մեխանիկայի բնագավառում հետազոտությունների համար:

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել շվեդ գիտնական Սվանտե Պաաբոն, որը մրցանակի է արժանացել մարդու էվոլյուցիայի գենետիկական հիմքերի ուսումնասիրության համար: