Աբսուրդ է՝ Ֆրանսիա հասնել և պահանջել ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տալ․ հուսանք, ռուսները չեն լսում. Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի իշխանությունները Փարիզում են։ Մինչ Արայիկ Հարությունյանը France 24-ի եթերում ասում էր՝ «Պետք է հաշվի առնել, որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը մինչև 2025 թվականն է, ուստի Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ», նրա կաբինետից արտգործնախարար Դավիթ Բաբայանը Փարիզ այցի մասին մեկնաբանություն է տալիս հայաստանյան ԶԼՄ-ներին, պնդելով՝ իրենք ցանկանում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով։

Ի՞նչ տրամաբանություն կա գնալ-հասնել Ֆրանսիա և խոսել ռուս խաղաղապահների մանդատի միջազգայնացումից, և ո՛չ ուղիղ Ֆրանսիային վերաբերող հարցերից։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ին տված հարցազրույցում անտրամաբանական է որակում այս քայլը․ «Կարծում եմ՝ այդ հարցին ավելի հստակ կարող է պատասխանել Լավրովը, բայց փորձենք ինչ-որ բացատրություն գտնել։ Ինչո՞ւ է սա անտրամաբանական քայլ, որովհետև եթե ՌԴ-ն ինչ-որ տեղ հաշվի առներ ՄԱԿ-ի կարծիքը, չէր անի այն, ինչ հիմա անում է Ուկրաինայում։ Եվ եթե Ադրբեջանը հաշվի առներ ՄԱԿ-ի կարծիքը, ուժի կիրառմամբ հարց չէր լուծի։ Միգուցե կուլիսային քննարկումների և հանդիպումների թեման այլ է, կան ուրիշ շեշտադրումներ, դժվար է ասել։ Այն, որ իրենք կարողացել են գնալ-հասնել Փարիզ, դա արդեն մեծ գործ է։ Աբսուրդ է այդ պահանջը կամ խնդրանքը։ Ես հուսով եմ, որ ռուսները դա չեն լսում, որ հետո իրենց ենթականերին, որ այսօր Ֆրանսիայում են, ճնշեն»։

Գարեգին Միսկարյանը նաև հույս ունի, որ այս հայտարարությունն ուղղակի քողարկում է հանդիպումներում իրականում քննարկած հարցերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան